«Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց», լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ արձագանքելով Զանգեզուրի միջանցք վերադառնալու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարությանը։
«Այո՛, միջանցք բառն ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե մի հարց։
Մենք քննարկում ենք ուղիներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ երկրների կազմակերպության իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնց ՀՀ-ն միացած է», – ասաց Գրիգորյանը։ Փոխվարչապետն ընդգծեց, որ որևէ այլ ձևաչափով քննարկում չի ունենալու այդ հարթակում։
Աղբյուր` Փաստինֆո