Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեե՞ստր, լու՞րջ… Կարեն Ճշմարիտյան

07/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարեն Ճշարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վավերացնե՞լու եք…

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեե՞ստր, լու՞րջ…

Ավելի ազնիվ չի լինի՞ հայտարարել, որ այլևս Հայաստանում մասնավոր բանկեր չկան, և որ` բոլոր մասնավոր բանկերն այսուհետ ԿԲ-ի մասնաճյուղերն են:

Ի՞նչ կենտրոնացված ռեեստր, ինչի՞ համար…

Ի՞նչ են ուզում բանկերից, թե՞ ևս մեկ չփլուզված համակարգ են գտել:

Այդ ո՞ր տեղեկություններն են, որ օրենքի պահանջով երբևէ բանկերը մերժել են, ուշացրել են, կամ հրաժարվել են տրամադրել: Գեթ մեկ նման դեպք առկա՞ է: Կամ` Հայաստանյան բանկերով փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման քանի՞ դեպք է արձանագրվել:

Այսինքն` բացի այն, որ լիցենզիա են տալիս բանկերին, ամեն քայլը վերահսկում, հիմա էլ հաճախորդների մասին տեղեկություններն են կենտրոնացնու՞մ ԿԲ-ում:

Հայտնի չէ, գիտակցված են անում, թե` ոչ, բայց որ ներդրումների այս հատվածով կարելի է այլևս չանհանգստանալ, դա` փաստ է, որովհետև դրանք վերջնական զրոյանալու են: Չի կարելի բացառել նաև` որոշ ներդրումների հնարավոր փախուստը:

Հետաքրքիր է` Հայաստանյան մասնավոր բանկերը համաձա՞յն են, որ իրենց բոլոր հաճախորդների բանկային հաշիվների մասին ամբողջական տվյալները ԿԲ-ում կենտրոնանան, և այնտեղ նստած որևէ ՏՏ մասնագետ, ինչ ցանկանա, երբ ցանկանա, ում ցանկանա` մի հատ «ֆլեշկա»-ով փոխանցի:

Թե՞ թուրքական հատուկ ծառայությունների և այլ մեղմ ասած` ոչ այնքան բարեկամ կազմակերպությունների համար «Մեկ պատուհանի սկզբունք» են ապահովում:

Հիմնավորումն էլ` «կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրից է…», մենք մեղք չունենք: Անունը դնում են «կոռուպցիայի դեմ պայքար», և սուզվող երկրի գլխից ևս մի ծանր գործիքով սեղմում դեպի հատակը: Դա բավարար չէ, մի բան էլ լրացնում են, թե իբր` «…նորարարական գաղափարների…» համար հող ենք նախապատրաստում: Հետաքրքիր է, որ գաղափարների` տոտալ գլոբալիստակա՞ն…

Իսկ երկրի ֆինանսական անվտանգությու՞նը, իսկ բանկային գաղտնի՞քը, իսկ մասնավոր բանկերի ինքնուրույնությունն ու նրանց տարածաշրջանային մրցունակության ապահովումը: Սրանք անպետք և անկարևոր գործառույթներ ե՞ն: Ժամանակին տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածվելու հավակնություններ կային, ի՞նչ եղան:

Աշխարհով մեկ փող լվացողներն են անհա՞յտ, թե՞ ահաբեկչություն ֆինանսավորողները: Անհա՞յտ են, հաստա՞տ… Թուրքիան ու Ադրբեջանը այլևս չկա՞ն…

Տեղեկություններ չունե՞նք, տեղյակ չե՞նք…

Պատերազմներն ովքե՞ր են հրահրում, ովքեր են փողեր լվանում, ֆինանսավորում, անհա՞յտ են` Մարս մոլորակի՞ց են: Իսկ միգուցե պայմանական «Բիթքոյնը» չի վերահսկվում նրանց կողմից, ովքեր փաստացի հովանավորում են այդ ամենը:

Լավ, ինչքա՞ն կարելի է ձև անել…

Նաև` հեղինակներին հիշեցրեք, որ Հայաստանը ոչ Մալթա է, ոչ Չեխիա է, ոչ Իսպանիա է, ոչ էլ` առավել ևս` Ֆրանսիա, կամ Ավստրիա:

Եթե աչք ծակող այլ տարբերությունները մի կողմ թողնենք, ապա` կարելի է ընդգծել, որ համենայն դեպս, նշված երկրները վերջին երեք տարում ինքնաոչնչացման ուղին չեն բռնել, և իրենց պետություններն այսչափ չեն խարխլել:

Եվ կարիք չկա պարբերաբար փորձել սեփական արտադրության «Երազ»-ի վրա «Ռոլս Ռոյսի» շարժիչ հարմարեցնել:

Կամ մտածված վատ բան են անում, կամ էլ հոգնել են տղաները` ակնհայտ տեղապտույտի մեջ են…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե ուզում ենք Հայրենիք ունենալ, ապա պարտավոր ենք Երկիրը մաքրել այս պատահականություններից. Սենոր Հասրաթյան

Հաջորդ գրառումը

Աննա Հակո­բյանը Հայկ Չոբանյանին դեռ մարտի 12-ին է ԲՏԱ նախարար դառնալու առաջարկ արել․ «Իրավունք»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025
Նորություններ

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025
Միջազգային

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025
Հաջորդ գրառումը

Աննա Հակո­բյանը Հայկ Չոբանյանին դեռ մարտի 12-ին է ԲՏԱ նախարար դառնալու առաջարկ արել․ «Իրավունք»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական