Բաղդադը կդառնա Սիրիայի և Թուրքիայի միջև բանակցությունների վայր՝ նպատակ ունենալով կարգավորել երկկողմ հարաբերությունները. Al Watan թերթին հայտնել է Դամասկոսի կառավարական աղբյուրը՝ չհստակեցնելով կողմերի բանակցությունների ամսաթիվը։
Նրա խոսքով՝ սիրիա-թուրքական առաջիկա հանդիպումը կհանդիսանա երկար բանակցային գործընթացի սկիզբ, որն ակնկալվում է, որ կհանգեցնի քաղաքական փոխըմբռնման և սահմանամերձ շրջաններում իրավիճակի շուրջ պայմանավորվածությունների։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, թուրքական կողմը խնդրել է Մոսկվային և Բաղդադին ներկայանալ այն սեղանի շուրջ, որտեղ երկկողմ բանակցություն է ծավալվելու լրատվամիջոցների աչքից հեռու։ Կողմերը պետք է քննարկեն բոլոր մանրամասները՝ երկու հարևանների հարաբերությունները նախկին վիճակին վերադարձնելու համար։