Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, Մայր Աթոռի դեմ ատելության խոսքի աճը մտահոգիչ է․։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է.Կանադացի պատգամավոր, ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտը։
«Հայաստանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի աճը լուրջ մտահոգություններ են առաջացնում։
Կանադան գնահատում է Հայաստանի հետ իր գործընկերությունը, որը հիմնված է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անաչառ կիրառման նկատմամբ ընդհանուր հավատքի վրա։
Մենք վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները կգործեն այնպես, որ պաշտպանեն այս սկզբունքները։ Տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն ավելի կարևոր է, քան երբևէ»,- ընդգծել է Ռոբերտ Օլիֆանտը։