Բագրատ Սրբազանը մարզահամերգային համալիրում հավաքից հետո իր աջակիցների հետ երթով բարձրացավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեց այնտեղ՝ անմեղ զոհերի հիշատակին:
Բագրատ Սրբազանը Ծիծեռնակաբերդում ասաց, որ վտանգված է ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը, որը նանեւ թշնամի պետությունների պահանջն է:
«Այստեղ մենք իրենց հիշատակի առջեւ, բայց ոչ միայն հիշատակելու, այլ այդ հանձնառությունը ուխտ եւ երդում դարձրած շարունակելու մեր ընթացքը: Այս վայրկյանը մեզ համար պետք է երդում լինի՝ անդավաճան գտնվել, մեկս մյուսի հանդեպ անդավաճան, մեր պետության, նահատակների, հայրենիքի առջեւ անդավաճան»,-ասաց նա: