Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Աքքույուն» էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսի 2024թ. հոկտեմբերի 29-ին. Պուտինն ու Էրդողանը բանակցել են Սոչիում

04/09/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին բլոկը նախատեսվում է գործարկել արդեն հաջորդ տարի, այս ոլորտում երկու երկրների  միջև համագործակցության զարգացման հեռանկարներ կան․  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ զրույցն սկսելով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Աքքույու» ատոմակայանի շինարարությունը շարունակվում է, և այժմ Թուրքիան՝ բառիս լրիվ իմաստով, դարձել է միջուկային պետությունների միջազգային ակումբի անդամ՝ ռուսական միջուկային վառելիքի առաջին խմբաքանակը «Աքքույու» մատակարարելուց հետո։ Հաջորդ տարվա համար ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, մենք կգործարկենք առաջին բլոկը։ Այստեղ մեր համագործակցությունը շարունակելու հետաքրքիր հնարավորություններ կան»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ այժմ կայանում աշխատում է որակյալ մեծ թիմ՝ մինչեւ 25 հազար մարդ։

«Աքքույուն» Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է։ Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի հետ 2010 թվականի մայիսի 12-ին կնքված միջկառավարական համագործակցության համաձայնագրի հիման վրա։

Կայանը բաղկացած կլինի չորս էներգաբլոկից՝ «3+» սերնդի ռուսական նախագծման VVER ռեակտորներով։ Յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ։

Գործարկումից և ամբողջ հզորությունը ձեռք բերելուց հետո այն տարեկան կարտադրի մոտ 35 միլիարդ կիլովատ/ժամ: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ռուսական կողմը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով՝ կայանի առաջին էներգաբլոկում էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի 2024 թվականի հոկտեմբերի 29-ին, մնացած ռեակտորները շահագործման կհանձնվեն մեկ տարվա ընդմիջումներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկ շնչին՝ կես հաց․ Ստեփանակերտում հացի կտրոններ են բաժանում

Հաջորդ գրառումը

Արա Աբրահամյանի ղեկավարած ՌՀՄ կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիան» սատարում է Անդրանիկ Թևանյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեսանյութ. Զգուշանան հատկապես մեծահասակները. զեղծարարները տիրապետում են հեռախոսին և թալանում բանկային հավելվածից

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը. Սուրենյանց

25/11/2025
Նորություններ

Միակ լուծումը, որ կարող է առաջարկել ՊՆ-ը, կրկին վերադառնալ ԶՈւ. Պապիկյան

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փրկարարները ջանում են մարել Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհը

25/11/2025
Հաջորդ գրառումը

Արա Աբրահամյանի ղեկավարած ՌՀՄ կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիան» սատարում է Անդրանիկ Թևանյանին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական