Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարկլը, որոնք այժմ բնակվում են Լոս Անջելեսում, դատական հայց են ներկայացրել իրենց որդու լուսանկարները վաճառող պապարացիների դեմ, հաղորդում է MbS News-ը:
Որոշ պապարացիներ և ԶԼՄ-ներ անօդաչու սարքեր են արձակել տնից ընդամենը 20 ոտնաչափ (6 մետր) հեռավորության վրա, որպեսզի ստանան զույգի և նրանց փոքր որդու լուսանկարներն իրենց առանձնատանը, ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ պապարացիները նաև փորձել են լուսանկարել փոքրիկ Արչիին՝ ուղղաթիռով թռչելով նրանց տան բակի վրայով:
Չնայած այդ ամենին, Հարրին և Մեգանը պապարացիներին դատի տվեցին միայն այն բանից հետո, երբ իմացան, որ իրենց 14-ամսական որդու լուսանկարները դարձել են վաճառքի առարկա: