Արցախի հարցը դեռ լուծված չէ

135

«Արցախի հարցը դեռ լուծված չէ և միջազգային հանրությունը ընդունում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը գոյություն ունի, հետևաբար Արցախի հարցի լուծումը դեռ առջևում է: Հայաստանը և Արցախը կրկին պետք է բարձրացնեն ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը։

Իսկ թե միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները որքանով հակված կլինեն այդ ճանապարհով գնալ կախված է երկու հանգամանքից. առաջինը՝ թե Հայաստանը որքանով է հզոր, որ իր հետ հաշվի նստեն և երկրորդը, որը այնքան էլ մեզանից կախված չի, տարբեր երկրների գեոպոլիտիկ հարաբերություններն են այս տարածաշրջանում:

Սակայն հստակ է, որ ինչ իշխանություն էլ ձևավորվի Հայաստանում, այն պետք է առաջինը ամրապնդի Հայաստանի սահմանները և կրկին բարձրացնի Արցախի հարցը եռանախագահների մոտ, ես կարծում եմ դա հեռանկար ունի»,- ասաց Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: