Աղբյուր՝ yerkir.am
Արցախի դեմ 2020-ի պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ընդհանուր կորուստները գերազանցել են 22 հազարը: Այս մասին IA Realist-ին հայտնել են Բաքվի աղբյուրները:
«Այդ թիվը չի ներառում ահաբեկչական վարձկաններին Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից և այլ երկրներից: Ադրբեջանում վիրավորների և հաշմանդամների թիվն ավելի քան 15 հազար մարդ է: Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում թուրքական զինված ուժերի կորուստներն ավելի քան 600 զինծառայող է»,- ասել է աղբյուրը:
Իշխանությունները գիտակցաբար նվազեցնում են զինվորական անձնակազմի մահվան թվերը:
Մայիսի 8-ին Ադրբեջանի ՊՆ-ն ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել էր, թե կորուստները կազմել են 2895 մարդ, իսկ 19 զինծառայող անհայտ կորած է: