Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստին այսօր՝ փետրվարի 23-ին, ընդդիմադիր երեք քաղաքական ուժերը հրաժարվեցին մասնակցելուց:
Նիստի մեկնարկին Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ 3 ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց մասնակցությունը նիստին չեն ապահովելու:
25 կողմ ձայների հարաբերակցությամբ նիստի օրակարգը հաստատվեց:
Հիշեցնենք, որ Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կառույցը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները երեկ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն են արել, որում ասվում է՝ վերջին շրջանում հակառակ նախորդ երկու տարիներին Արցախի ներքաղաքական ամրության համար գործադրված ջանքերի՝ կտրուկ ակտիվացել են արտաքին ազդեցության գործոնները, և այդկերպ փորձ է արվում կոտրել Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարելու կամքը: