Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ասվում է լ Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14- ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- հայտնում է Արցախի ՊՆ-ը։