Արցախից լուրեր են հասել, որ ադրբեջանցիները ջանում են մտնել Ստեփանակերտ և դրոշ տեղադրել այնտեղ։
Ըստ հավաստի աղբյուրների՝ Կրկժանում մարտեր են ընթանում։ Թշնամին գրոհել է, օգտագործել նաև գնդացիր և այլ զինատեսակներ։ Թշնամին կրակում է նաև Ցորի ուղղությամբ։
Առավել ծանր է այն գյուղերի վիճակը, որոնք կտրված են ընդհանուր բնակավայրերից։ Դրանք շրջափակման մեջ են, տեղեկություններ չկան, թե ինչ իրավիճակում են բնակիչները։
Արցախցիների հետ կապ հաստատել միշտ չէ, որ հաջողվում է։ Պատմում են, որ այնտեղ ցեղասպանություն է կատարվում։ Մոր աչքի առաջ ադրբեջանցիները սպանում են երեխային։ Ստեփանակերտում մարդիկ գիշերել են դպրոցների նստարաններին՝ սոված, ծարավ, առանց հագուստի։
Ռումբերն անգամ ապաստարաններին են հասնում՝ սպանելով անմեղ բնակիչներին։
Արցախում կատարյալ քաոս է։ Երեկ օդանավակայան հասած արցախցիներին ռուս խաղաղապահները հետ են ուղարկել՝ ասելով, թե նրանց Արցախից տարհանել չեն կարող։