Այս օրերին հնարավորինս բազմամարդ հանրային աջակցությունը խիստ կարևոր է Միքայել Սրբազանի, մնացած քաղբանտարկյալների ու Եկեղեցու պաշտպանության համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա իր բոլոր ընկերներին հորդորել է ակտիվ ազգային ու քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել հանրային ակցիաներին մասնակցությամբ:
«Վաղը Երևան վերադառնալուն պես ես էլ կմիանամ այդ ակցիաներին»,- նշել է Բեգլարյանը: