44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի ընտանիքում որդի է ծնվել: «Շենգավիթ» ԲԿ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին Ջրականում զոհված Արսեն Գրիգորյանի կրտսեր եղբոր ծննդյան մասին։
«Արսենը ընտանիքի միակ զավակն էր, և նրա մահից հետո տանը դադարել են հնչել «մայրիկ» և «հայրիկ» բառերը»,- ասում է նորածնի մայրը. հիմա իրենց համար կյանքը նոր իմաստ է ստացել։