Աշխարհին աղետ է սպառնում, իսկ դրա գիտակցումը չկա։ Երկար տարիներ ես եւ Սթիվեն Քոենը, քանի դեռ նա ողջ էր, ասում էինք, որ Վաշինգտոնի սադրանքները Ռուսաստանի, այդ թվում ՆԱՏՕ-ի մարիոնետային պետությունների հանդեպ սխալ էին եւ հակաարդյունավետ։ Դեռեւս մինչեւ Խորհրդային Միության փլուզումը Գորբաչովը բաց էր այն բանի համար, որպեսզի Խորհրդային Միությունը համագործակցի Արեւմուտքի հետ։ Ոուս բնակչությունը բարեհաճ էր Արեւմուտքի հանդեպ եւ անհամբերությամբ սպասում էր, որ Ռուսաստանը միանա արեւմտյան աշխարհին, գրել է Ռոնալդ Ռեյգանի օրոք ԱՄՆ ֆինանսների նախկին նախարարի տնտեսական քաղաքականության գծով օգնական Փոլ Քրեգ Ռոբերտսը։
«Ռեյգանի վարչակազմը եւ Ռեյգանի հաջորդ՝ Ջորջ Բուշ-ավագի վարչակազմը բաց էին այս գաղափարի համար։ Նախագահ Բուշի պետական քարտուղար Ջիմ Բեյքերը խոստացել էր, որ ՆԱՏՕ-ն դեպի արեւելք՝ դեպի խորհրդային սահմաններ չի շարժվի, եթե Գորբաչովը լուծի Գերմանիայի վերամիավորման հարցը։
Քլինթոնի վարչակարգը նեոկոնսերվատորների ազդեցությամբ խախտեց Ամմերիկայի խոսքը՝ այն բանի հիման վրա, որ այդ խոսքը բանավոր էր, ոչ թե գրավոր, դրա համար էլ հաշվի չի առնվում։ Քլինթոնի վարչակարգը ոչ միայն քանդեց Հարավսլավիան եւ բզկտեց այն՝ մուսուլմաններին տալով Սերբիայի պատմական մասը, այլեւ ՆԱՏՕ-ն մղեց դեպի Ռուսաստանի սահմաններ։ 1991թ. ԽՍՀՄ փլուզման ժամանակ Ռուսաստանը չափազանց թույլ էր, որպեսզի ինչ-որ բան նախաձեռներ, քանի որ Ելցինի կառավարությունը Վաշինգտոնի խամաճիկն էր։
2007թ. Մյունխենի անվտանգության համաժողովում Ելցինի հաջորդը՝ Պուտինը, հայտարարեց, որ Ռուսաստանը չի ընդունի Վաշինգտոնի միաբեւեռ աշխարհը, որտեղ կառավարում է Վաշինգտոնը, եւ Ռուսաստանը կհետեւի իր, այլ ոչ թե Վաշինգտոնի շահերին։ Անկախության մասին Պուտինի հայտարարությունն այն ժամանակ քիչ թե շատ անտեսվեց, որովհետեւ Վաշինգտոնը ներգրավված էր Մերձավոր Արեւելքի իր պատերազմում՝ ի շահ Իսրայելի։ Բայց ժամանակի ընթացքում Վաշինգտոնում հասկացան, որ Ռուսաստանը դուրս է եկել ռեզերվացիայից, եւ դրա հետ պետք է ինչ-որ բան անել։
Սոչիի օլիմպիադան նման հնարավորություն ընձեռեց։ Կրեմլը կարծում էր, որ հաջող օլիմպիադան կբարձրացնի Ռուսաստանի հեղինակությունն Արեւմուտքում։ Դրա փոխարեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի պաշտոնատար անձինք բոյկոտեցին Սոչիի օլիմպիական խաղերը, որոնց ժամանակ ԱՄՆ-ը տապալեց Ռուսաստանին բարեկամ կառավարությունն Ուկրաինայում, որը դարեր շարունակ եղել է Ռուսաստանի մասը։
Նացիստական հակառուսական կառավարությունը, որը Վաշինգտոնը հաստատեց Ուկրաինայում, սկսեց ֆիզիկապես ճնշել ռուսական նախկին մարզերի, որոնք խորհրդային կառավարիչները մտցրել էին Ուկրաինայի կազմի մեջ, ռուս բնակչությանը։ Ղրիմը, որը Ռուսաստանի մաս էր 1700-ականներից, միացվեց Ուկրաինային Խրուշչովի կողմից 1956թ., իսկ Դոնբասը միացվել էր Ուկրաինային ավելի վաղ շրջանի խորհրդային կառավարիչների կողմից։ Այն ժամանակ Ուկրաինան եւ Ռուսաստանը մեկ երկրի մասն էին՝ Խորհրդային Միության։ Ուկրաինայի անկախությունն ապահովվեց Վաշինգտոնի կողմից 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո։
Ղրիմում, Սեւ ծովում ռուսական ռազմածովային կայան կա, որը Ռուսաստանը երկար ժամանակով վարձել է Ուկրաինայից՝ Ուկրաինայի կողմից անկախության ձեռքբերման պահից։ Պուտինը բավական զգոն էր, որպեսզի հասկանար, որ ամերիկյան նոր խամաճիկային կառավարությունն Ուկրաինայում կչեղարկի պայմանագիրը՝ դրանով իսկ Ռուսաստանին զրկելով Սեւ եւ այդ կերպ՝ Միջերկրական ծովերի հասանելիությունից։
Ղրիմի բնակչության 97 տոկոսը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին, ինչպես եւ Դոնբասի ռուսները։ Պուտինն ընդունել է Ղրիմի հայցադիմումը, բայց հրաժարվել Դոնբասի հայցադիմումից։
Ինչո՞վ էր պայմանավորված Պուտինի այս որոշումը, որն ութ տարի անց հանգեցրեց ավելի ընդլայնված պատերազմի Ուկրաինայում։
Լավագույն բացատրությունն այն է, որ Պուտինը թույլ տվեց արեւմյան քարոզչությանը որոշում կայացնել։ Եթե Պուտինը վերադարձներ Դոնբասը՝ ի հավելումն Ղրիմի, դա կհաստատեր արեւմտյան քարոզչության պնդումն այն մասին, որ Պուտինը մտադրվել է վերականգնել խորհրդային կայսրությունը։ Ինչո՞ւ էր Պուտինը կարծում, որ արեւմտյան քարոզչությունը պետք է սահմանափակեր Ռուսաստանի վարքը սեփական, այլ ոչ թե Արեւմուտքի շահերից ելնելով։ Սա խոսում է այն Պուտինի մասին, որը մեկ ոտքով կանգնած է Արեւմուտքում, մյուսով՝ ռուսական նացիոնալիզմի դիրքերում։
Դոնբասի ռուսները սարսափելի տառապել են ուկրաինացի նացիստների ձեռքից։ Պուտինը հասկանում էր, որ պետք է ինչ-որ բան անել։ Այն, ինչին նա գնաց, ենթադրում էր Արեւմուտքի բարի կամքը, որը գոյություն չուներ։ Պուտինը հորինեց «Մինսկի համաձայնագրերը»՝ Ուկրաինայի կազմում Դոնբասի պահպանման, բայց բնակիչների պաշտպանության սխեմայի օգտագործմամբ, ինքնավարության որոշ ձեւերի օգնությամբ, ինչպիսին է սեփական ոստիկանությունը, որը կպաշտպանի Ռուսաստանի բնակչությանը նեոնացիստական հետապնդումներից։
Պուտինը ստիպեց Ուկրաինային եւ Դոնբասի հանրապետությանը ստորագրել Մինսկի համաձայնագրերը, իսկ Գերմանիային եւ Ֆրանսիային՝ երաշխավորել համաձայնությունը։ Բայց Վաշինգտոնն արգելեց Ուկրաինային կատարել համաձայնագիրը, իսկ Ֆրանսիային եւ Գերմանիային՝ իրականացնել այն։
Պուտինը ութ տարի ծախսեց՝ փորձելով վաճառել ոչ մի հեռանկար չունեցող իրենց համաձայնագիրը, հաշվի առնելով Վաշինգտոնի՝ Ուկրաինան օգտագործելու ակնհայտ մտադրությունները, որպեսզի Ռուսաստանին առավելագույն տհաճություններ պատճառի։ Ինչո՞ւ Պուտինը չկարողացավ տեսնել սա։
Պուտինյան «սահմանափակ ռազմական գործողության» եւ դանդաղ առաջ շարժվելու քաղաքականության վտանգն այն է, որ Արեւմուտքին ժամանակ է տրվում, որպեսզի հավաքի ուժերն ու վերցնի նախաձեռնությունը։ Չնայած Պուտինի «կարմիր գծին»՝ ԱՄՆ-ը եւ Եվրոպան Ուկրաինա զենք են ուղարկում։
Քանի որ սադրանքներին Ռուսաստանի արդյունավետ պատասխան չհաջորդեց, չնայած «կարմիր գծի» հայտարարմանը, իրականացվեց ուկրանացի զինծառայողների հաջորդ պատրաստումը։ Հաջորդեցին հետախուզական տվյալներն ու թիրախների նշումները։ Հետո՝ մեծ հեռահարության զենքը, որը կարող է խոցել Ռուսաստանի ռազմավարական թիրախները։ Հետո՝ գրոհը Ղրիմի կամրջի դեմ, «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ, իսկ հիմա էլ «կեղտոտ ռումբի» դավադրությունը, որպեսզի այն օգտագործվի որպես պատրվակ ԱՄՆ ինտերվենցիայի համար Ռումինիայում տեղակայված զորքերի հետ, եւ խորտակվի ամբարտակը, որը կկործանի ռուսական Խերսոն քաղաքը եւ ռուսական էլիտար հատուկ նշանակության զինվորներին կմեկուսացնի, ինչը կլիներ Արեւմուտքի մեծ քարոզչական հաղթանակը։
Ներկայում մենք ունենք մի իրավիճակ, երբ պատերազմ վարելու պուտինյան մեթոդը սահմանափակում է նրա սեփական, այլ ոչ թե նրա թշնամիների ուժերը։ Վերջին տվյալներով՝ Պուտինը եւ ռուսական բարձրագյուն հրամանատարությունը ցանկանում են, որպեսզի նախաձեռնությունը մնա արեւմտյան թշնամիների ձեռքում։ Կրեմլն արձագանքում է իր թշնամու գործողություններին։ Եթե Ուկրաինան ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին պայթեցնի Դնեպրի ամբարտակն ու հեղեղի Խերսոնը, այդ ժամանակ եւ միայն այդ ժամանակ, գուցե, Ռուսաստանը պայթեցնի մեկ այլ ամբարտակ, որը նրա համար պատերազմում հաղթանակ կապահովի՝ Ուկրաինայից մի մեծ կտոր պոկելով։ Ըստ երեւույթին, Կրեմլում իրենք իրենց չեն պատասխանել այն հարցին, թե ինչու է Ռուսաստանը համակերպվում կորուստների եւ նվաստացնող պարտությունների թվացյալության հետ, երբ Ռուսաստանը կարող է շահել պատերազմը մեկ օրում։
Վաշինգտոնի սադրանքներն ավելանում են, եւ Պուտինի պատասխանը ոչ թե ուժի ցուցադրումն է, այլ բանակցությունների կոչը։ Զարմանալի չէ, որ Վաշինգտոնը սրում է հակամարտությունը։
Ռուսաստանի կողմից վճռական գործողությունների բացակայությունը Վաշինգտոնին թույլ է տվել մարդկությանը կանգնեցնել Արմագեդոնի ճանապարհին։ Վաշինգտոնը եւ նրա ՆԱՏՕ-ական խամաճիկները կորցրել են վախը Ռուսաստանից, եւ սադրանքները շարունակվելու են։ Քանի որ Պուտինը չի պաշտպանել Ռուսաստանի հայտարարած ոչ մի կարմիր գիծ, Վաշինգտոնը կարծում է, որ նա դրանք չունի։ Պուտինն անգամ Սիրիան չի պաշտպանում, երկիր, որը նա փրկել է Վաշինգտոնի նվաճումից, իսրայելական գրոհներից։
Համբերությունն առաջնորդի առաքինությունն է, բայց Պուտինի համբերությունը շատերը Վաշինգտոնում համարում են վճռականության պակաս։ Եթե պուտինյան համբերության այս մեկնաբանությունը սխալ դուրս գա, Վաշինգտոնը կհատի կարմիր գիծը, որը մեզ կհանգեցնի Արմագեդոնի շրջանին մարդկության պատմության մեջ»։