Երբ ինձ ասացին, որ Փաշինյանը մուրճ է հետը տանում իր քարոզարշավին և սպառնում մարդկանց` սկզբում չահավատացի։ Մտածեցի` չափազանցնում են։ Հետո դիտեցի տեսանյութը և համոզվեցի, որ այդպես է։
Ինձ մոտ պարզ հարց առաջացավ` ո՞ր երկրում նման հոգեվիճակով մեկին կընտրեին ղեկավար, ո՞ր պատերազմական երկրում նման մեկին կթողնեին լիներ գերագույն գլխավոր հրամանատար։
Արդյո՞ք հայերը դադարել են ընկալել պարզ ճշմարտություններ։
Ուրիշ երկրում նման մարդու նույնիսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա պետական հիմնարկի շենքին մոտ չէին թողնի, ուր մնաց վստահեին վարչապետի պաշտոնը։
Եւ չպետք է մոռանալ, որ հայ ազգի նկատմամբ այս ամբողջ ֆարսը և ծաղրանքը հովանավորվում է ԱՄՆ-ի և սորոսական կազմակերպությունների կողմից»։
Քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Մարտինով