Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդարացում չի, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. Ավինյան

23/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարվա բյուջեով 9.6 միլիարդ տրամադրել էիք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներին, բայց ճշտումներից հետո դա այդ գումարը դարձել է 1.6 միլիարդ. հաջորդ 2026 թվականին ևս 2 միլիարդ տրամադրում եք այդ նույն աշխատանքներին, Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Նա հետաքրքրվեց, թե գումարը 9.6 միլիարդից ինչու է դարձել 1.4 միլիարդ, այդ մնացորդը որտեղ է օգտագործվել։
«Ոնց տեսնում ենք, այդ աշխատանքները չեն մեկնարկել։ Եթե այս տարի չեն մեկնարկել, հաջորդ տարվա համար էլի ինչի՞ եք տրամադրում 2 միլիարդ»,–հարց ուղղեց նա։

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Տիգրան  Ավինյանը պարզաբանեց՝ Աջափնյակի մետրոյի նախագիծը նորանկախ պատմության երևի թե ամենաբարդ նախագծերից մեկն է։

«Հինգերորդ ռիսկայնության նախագիծ է, որի պարզ փորձաքննությունը տևել է մոտ մեկ տարի։ Իրականում այս պրոցեսները, մանավանդ, եթե առաջին անգամ ենք իրականացնում նման մասշտաբի նախագիծ, կարող են որոշակի ժամանակ տևել։ Որտե՞ղ են ուղղվել այդ գումարները. քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, դրանց էական մասը ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար։ Մենք հաջորդ տարի արդեն ապրիլ–մայիսին ունենալու ենք 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսներ։

Ինչ վերաբերում է նրան, որ հաջորդ տարի 2 մլրդ գումար է նախատեսվել, հետևյալ տրամաբանությամբ ենք որոշել գնալ կառավարության հետ. երեք հիմնական գործ ունենք անելու, առաջին հերթին կառավարության առանձին որոշում պետք է կայացնենք մետրոպոլիտենի կառուցման մրցույթի հետ կապված՝ հատուկ պայմաններ ավելացնելով, որովհետև իրականում ծավալը շատ մեծ է, և մեր ստանդարտ ընթացակարգով շատ բարդ կլինի կառավարելի դարձնել կառուցման գործընթացը։

Ինչի՞ չկա մետրոյի կայարանը։ Սա արդարացում չի, սա իրականում բարդ պրոցես է, և այս բարդ պրոցեսում ես ձեզ վստահեցնում եմ՝ ոնց ունեցել ենք Կասկադը, այդպես ունենալու ենք մետրոյի կայարանի կառուցումը։ Իսկ երկու միլիարդն էլ նախատեսված է առաջին հերթին տեխհսկողի մրցույթի համար և որոշ չափով օտարումներ իրականացնելու համար։

Մենք հասկացել ենք, որ առաջին ծառայությունը, որ մեզ պետք է այս մրցույթը կայանալու համար, դա ինժեներ տեխհսկողն է, որը պետք է շատ որակով լինի և նմանատիպ աշխատանք կատարած։ Այսինքն՝ մենք խոսում ենք մի նոր հանգույցի մասին, որը մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների քանակը մոտավորապես 22-25 տոկոսով ավելացնելու է։

Ավելի լավ է մենք մի փոքր ավել ժամանակ ծախսենք այս նախագծման փուլում, տեխհսկողության ընտրության հարցում, ավելի պատրաստված լինենք և վստահաբար հետագայում այդ ժամանակը կկոմպենսացվի ավելի որակյալ աշխատանք ստանալով»,- ամփոփեց Ավինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հանրային ձայնի» 2 երիտասարդները ծախված են, փող են տվել, թե վախեցրել են, չգիտեմ

Հաջորդ գրառումը

Այս պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անցնում է բուժման կուրս, որից հետո տեղի կունենա վիրահատությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից առաջ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները. քաղաքագետ

04/06/2026
Հաջորդ գրառումը

Այս պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անցնում է բուժման կուրս, որից հետո տեղի կունենա վիրահատությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական