Ավստրալիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության ֆոնին Փարիզը լարված է համարում նաև ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները։ Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Նրա խոսքով՝ սուզանավերի կառուցման վերաբերյալ ֆրանսիական Naval Group-ի հետ պայմանագիրը խզելու Ավստրալիայի որոշումը բարդացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Փարիզի փոխգործակցությունը: Նախարարը նաև մեղադրել է Մեծ Բրիտանիային օպորտունիզմի և ԱՄՆ-ին՝ երկակի ստանդարտներ վարելու մեջ։