Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 5.3 մագնիտուդ հզորությամբ․ հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 07.13-ին: Էպիկենտրոնը գտնվել է Անկարայից 43 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորությամբ:
Այս երկրաշարժից 5 րոպե առաջ գրանցվել է ևս մեկ ցնցում` 5 մագնիտուդ հզորությամբ. այն գրանցվել է Մալաթիա արվարձանի մոտակայքում: