ՀՀ սահմանային անվտանգությունն ապահովելու համար, ՌԴ-ի հետ համագործակցության շրջանակում, Ոսկեպարում, տեղակայվել են ռուս սահմանապահները, և առաջիկայում Տավուշի այլ հատվածներում սահմանապահների տեղակայումը չի բացառվում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:իշխանական պատգամավորը:
«Եթե հայ-ռուսական հարաբերություններում նոր պայմանագիր լինի, բոլորը կիմանան դրա մասին, դա փաստում է այն, որ հայ-ադրեբջանական սահմանով սահմանապահների տեղակայման առաջարկը վարչապետը հրապարակայնորեն է արել: Չեն կարող ստվերային պայմանագրեր կամ համաձայնագրեր լինել, որոնց մասին հանրությունը տեղյալ չէ»,- ասել է Հովհաննիսյանը:
Պատգամավորը հավելե է, որ սահմանապահների տեղակայումը ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու երաշխիք է: