Մեծ հույսեր ունեմ, որ այս ապօրինությանը, լկտիությանը, կապիկությանը մի քանի ժամ հետո վերջ կդրվի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
«Մխիթար Զաքարյանն ունի 4 երեխա, որից 3-ը անչափահաս են։ Նա պատերազմի մասնակից է, 2 ժպատերազմին էլ վիրավորվել է, վերջին պատերազմի ժամանակ վիրավորումից դեռ չի կազդուրվել, ձեռքի մեջ երկաթ կա, որը դեռ պետք է վիրահատել։ Առանց որեւէ հիմքի, կապիկությունով, ինչ է՝ հաճոյացնեն վարչապետ կոչեցյալին, շոու են անում»,- նշեց Հակոբյանը։
Վահե Հակոբյանը պատմեց՝ տեղեկություն ունի, որ ԿԸՀ միջնորդություն են ներկայացրել նաեւ Սիսիանի քաղաքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար.
«Սա կադրային ջարդի հետ ընդհանրապես կապ չունի։ Սյունիքը ամնեաբարձր ցուցանիշն է ցույց տվել, Քաջարանը միակ քաղաքն է, որ հաղթել ՔՊ-ին, այս համայնքապետերն են առաջինը բարձրաձայնել, որ անվստահություն են հայտնում գործող վարչապետին եւ պահանջել են նրա հրաժարականը։ Նա այս ամեն ինչը հիշել է, մոռանում է, որ ինքը երկրի ղեկավար է, այլ մտածում է դեռ այդ դեղին թերթի խմբագիրն է»։
News.am