Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ և գրառում: «Նոր Նորքում տարածքների մաքրման ու ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները անընդհատ են։
Գյուլիքեխվյան փողոցում (4-րդ զ-ծ) ապամոնտաժվել է ավտոտնակ, մեծ եւ փոքր կրպակ եւ մեկ վագոն-տնակ»,- գրել է մամլո խոսնակը։