Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, դիրքերից լուսանկարներ է հրապարակել ու գրել․
«Քանի որ դիրքերից իմ տեսաուղերձում միայնակ լինելուս հանգամանքը եւ իմ կողքին կանգնած զինված դիրքապահը (մեր ջոկատի աղջիկներից մեկն է), մեր շատ հայրենակիցների անհանգստացրել է, տեղադրում եմ մի քանի լուսանկար մեր առօրյա կյանքից»։


Նշենք, որ Աննա Հակոբյանը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ ասում է․

«Վստահված էր հսկել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների սողոսկում մեր տարածք: Մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեպքում: Գիտեմ՝ մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, թե դա կնոջ տեղ չի, կամ վարչապետի տիկինը այլ գործեր ուներ անել: Հիմա այն պահն է, որ պատասխանները պետք է փնտրենք՝ ինչ անհարժեշտությունից այդ քայլին գնացինք»,- ասել է նա։