Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Անիվ» հիմնադրամը գործարկել է իր նոր կայքը

30/12/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայագիտական հետազոտությունների աջակցության և զարգացման «Անիվ» հիմնադրամը թարմացրել է իր կայքը (www.aniv.fund): Նոր կայքում հիմնադրամի և դրա իրականացրած նախագծերի կողքին՝ կարելի է ծանոթանալ պլանավորված միջոցառումներին և հայագիտությանը վերաբերող նորություններին: Ամենակարևոր բաղկացուցիչը հիմնադրամի հրատարակած գրքերն են, հրապարակումները, հայագիտական նյութերը, հոդվածներն ու օգտակար հղումները: Կայքում զետեղված է նաև «Անիվ» ամսագրի հոդվածների արխիվը: Կայքը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Արցախի, Հայաստանի և ամբողջ հայության համար այս դժվարին օրերին մենք որոշեցինք ազատ մուտք ապահովել Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքի էլեկտրոնային տարբերակի համար: Դրա ռուսերեն տարբերակը հրատարակվել է «Անիվ» հիմնադրամի կողմից 2018թ-ին.: Նոր վկայություններով լրացված գրքում մանրամասն նկարագրված է Պատմական Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող համանուն շրջանը (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետության կազմում): Հայերով բնակեցված Հյուսիսային Արցախը հարուստ էր հազարամյակների ընթացքում ստեղծված հայկական մշակութային հուշարձաններով: Բնիկ բնակչության տեղահանությունից հետո 1988-1992թթ. այդ հուշարձանները խտրական վերաբերմունքի են ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, դրանցից շատերը ոչնչացվել են, որի հետևանքով ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակութային ժառանգությունն ունեցել է հսկայական կորուստ: Ընթերցողն այս գրքում կգտնի ակադեմիական ճշգրիտ տեղեկատվություն, որը հաստատում է պատմական այդ տարածքի հայկական լինելը: Աշխատանքում ներկայացված է 400 բնակավայրերի պատմություն, այդ թվում՝ Գանձակ քաղաքը (Գյանջա), տարածաշրջանի նկարագրությունն ու պատմական հուշարձանների լուսանկարները: Գրքում զետեղված է մոտ 1600 լուսանկար: Գրքի հրատարակումը փորձ էր՝ գոնե մասնակի պահպանել Հյուսիսային Արցախի պատմությունն ու մշակութային արժեքները սերունդների և ապագա հետազոտողների համար: Այսօր, երբ հայ ժողովուրդը կրկին ստիպված է պաշտպանել իր գոյության իրավունքը, «Հյուսիսային Արցախ» գիրքը, առավել քան երբևէ, արդիական է: «Անիվ» հիմնադրամը կոչ է անում գիրքը ներբեռնողներին դրամական փոխանցում կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ https://www.1000plus.am/

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի Միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

Հաջորդ գրառումը

Թեհրանում հայ նահատակի անունով փողոց է անվանակոչվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հաջորդ գրառումը

Թեհրանում հայ նահատակի անունով փողոց է անվանակոչվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական