Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անթույլատրելի է երեխաներին օգտագործել որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիք. Էլինար Վարդանյան

20/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեև Հայաստանում արտահերթ ընտրություններ պաշտոնապես չեն նշանակվել, իշխանություններն արդեն իսկ սկսել են նախընտրական քարոզարշավը՝ ներկայացնելով այն որպես համայնքային հանդիպումներ։ Հանդիպումներն ընթանում են վարչական ռեսուրսի չարաշահմամբ և միջազգայնորեն ճանաչված իրավունքների խախտումներով։ Արագածոտնի (մարտի 21-ին), Արմավիրի (մարտի 28-ին) և Վայոց Ձորի (ապրիլի 17-ին) մարզերում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչները իրենց քաղաքական նպատակների համար ներգրավել էին անչափահաս երեխաների, ինչը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրով և միջազգային մի շարք այլ փաստաթղթերով նախատեսված երեխաների իրավունքների ոտնահարում է։

Եթե նույնիսկ երեխաները հանդիպումներին մասնակցել են ծնողների հետ կամ նրանց համաձանությամբ, քաղաքական նպատակների համար երեխաների օգտագործումն անթույլատրելի է։ Մասնավորապես.

  • Անթույլատրելի է երեխաներին օգտագործել որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիք.
  • Քաղաքական միջոցառումներին երեխաների մասնակցությունը չի կարող որոշվել մեծահասակների կողմից.
  • Քաղաքական գործընթացներին երեխայի ներգրավվածությունը ենթադրում է համապատասխան հասունություն, ուստի մինչև 14 տարեկան երեխաները որևէ պարագայում չպետք է ներգրավվեն քաղաքական միջոցառումներին.
  • Երեխաներին չի կարելի օգտագործել քաղաքական գործչին դրական լույսի ներքո ներկայացնելու նպատակով.
  • Երեխաները քաղաքական արշավների թիրախային լսարան չեն կարող հանդիսանալ.
  • Արգելվում է երեխաների շահագործումը՝ արգելվում է երեխաների նկատմամբ ուղղակի՝ դպրոցի կամ ծնողների կողմից և անուղղակի ազդեցությունը` քաղաքական նպատակներին հասնելու համար։

 Այս և միջազգային իրավական փաստաթղթերում տեղ գտած բազմաթիվ այլ կարգավորումները պետք է ուղենիշ լինեն բոլոր քաղաքական կուսակցությունների, քաղաքական ու հանրային գործիչների համար։ Սա պետք է ուղենիշ լինի հատկապես իշխանության համար, որն արդեն իսկ վարչական ռեսուրսների կիրառմամբ փաստացի սկսել է ֆեյսբուքյան գրառման մակարդակով հայտարարված արտահերթ ընտրության նախընտրական քարոզարշավը՝ անտեսելով երեխաների շահագործման վերը թվարկված սահմանափակումները։

 Ուզում եմ այս խնդրին հրավիրել երեխաների իրավունքներով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուշադրությունը։ Չի կարելի անտեսել իշխանությունների հերթական կամայականությունը։ Մի լռեք, մի անտեսեք։ Նժարին մեր երեխաների իրավունքներն են։ Արձագանքենք երկրում միացրած տոտալ ամենաթողության մեխանիզմին։

 Քաղաքական նպատակներով երեխաների շահագործման անթույլատրելիության վերաբերյալ նամակով դիմել եմ նաև Հայաստանում օտարերկրյա դիվանգիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին՝ կոչ անելով հավատարիմ մնալով ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելությանը, ուշադրության կենտրոնում պահել երեխայի լավագույն շահը, երեխաների իրավունքների հարգանքը և պաշտպանությունը։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից. Էդգար Ջանոյան. tert.am

Հաջորդ գրառումը

Գետինը մտնեք՝ ավելի լավ ա.փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը՝ իշխանություններին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը եկեղեցուն պատկանող բանկային հաշիվներից դուրս է հանել ավելի քան 15 մլն դրամ

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Մարդ ինչքա՞ն մ կարող է ինքն իրեն նվաստացնել սեփական ժողովրդի առաջ՝ հանուն աթոռի. Օսկանյան

11/05/2026
Նորություններ

Կոնֆլիկտի դեպքում Իրանը կհարվածի TRIPP-ին, բայց այս անգամ ոչ թե հեռահար հրթիռներով, այլ ինքնաձիգով, հողաթափիկ էլ շպրտի՝ կհասնի. Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Վեդիում մանկապղծության դեպքով 3-րդ անձն է կալանավորվել

11/05/2026
Հաջորդ գրառումը

Գետինը մտնեք՝ ավելի լավ ա.փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը՝ իշխանություններին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական