Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան

29/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի պատրանք ստեղծելու պրիմիտիվ, բայց և նենգ հնարքի է դիմում՝ թե բա ադրբեջանում 2025 թվականը հռչակում ենք «Սահմանադրության և ինքնիշխանության տարի», ինչի արդյունքում ևս կվերանայենք սահմանադրությունը։

Սա գայթակղիչ ձևն է, իսկ բովանդակությունը, ինչպես միշտ, ճիշտ հակառակն է։ Մինչ Հայաստանում պատրաստվում են հանիրավի վերանայել Սահմանադրությունը, մերժելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագիրը, ըստ այդմ էլ ազգային ինքնության և ինքնիշխանության հիմնարար արժեքները, որոնք ադրբեջանը, օգտվելով պատեհ առիթից, որակել է իբրև ագրեսիվ հավակնություններ, նույն ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ 1991-93թթ. նախկին իշխանությունները եղել են թուլամորթ և հրաժարվել են իրենց պատմական տարածքներից (տեղեկացնենք, որ այո՝ ադրբեջանի սահմանադրությունում անգամ ակնարկ չկա Արցախի մասին, թեպետ՝ առ այսօր մի ամբողջ գլուխ են նվիրել ամբողջովին հայաթափված Նախիջևանի ինքնավար հանրապետությանը), ուստի նոր սահմանադրությամբ պետք է վերականգնել արդարությունը։ Ի դեպ, ալիև կրտսերը փորձել է լղոզել այն փաստը, որ սահմանադրությունը, այնուամենայնիվ, ընդունվել է հոր օրոք՝ 1995 թ.։

Ստացվում է, որ անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ, սակայն, հաշվի առնելով անպատիժ ոճրագործությունների արդյունքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի մի շարք տարածքների բռնազավթման իրողությունը և հետագա ակնկալիքները, փորձում են անարգել օրինականացնել այդ ամենը։

Հ.Գ. Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ սեփական սահմանադրությամբ Արցախն իր կազմում չամրագրած պետություն կոչվածը պարզապես չէր կարող Ալմա Աթայի հռչակագրով որևէ հավակնություն ունենալ …»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որ ավելի ուրախ անցներ․ Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպը. (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

ՖԻԴԵ-ն հեռացրել է Կառլսենին աշխարհի առաջնությունից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեսանյութ. Զգուշանան հատկապես մեծահասակները. զեղծարարները տիրապետում են հեռախոսին և թալանում բանկային հավելվածից

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը. Սուրենյանց

25/11/2025
Նորություններ

Միակ լուծումը, որ կարող է առաջարկել ՊՆ-ը, կրկին վերադառնալ ԶՈւ. Պապիկյան

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փրկարարները ջանում են մարել Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհը

25/11/2025
Հաջորդ գրառումը

ՖԻԴԵ-ն հեռացրել է Կառլսենին աշխարհի առաջնությունից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական