Ադրբեջանական appa-ն տարածել է կադրեր, ենթադրյալ Կարեն Ավանեսյանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում իբր Բաքվի բռնապետի ժամանման ընթացքում միջոցառման վայրին մոտենալուց։ Ըստ ադրբեջանական աղբյուրների ենթադրյալ Կարեն Ավանեսյանը զինված է եղել ինքնաձիգով և նռնակներով։
Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ Կարեն Ավանեսյանը վիրավորվել և «ձերբակալվել» է, ադրբեջանցիներից էլ կան վիրավոր/ներ։
Պատմությունը շատ մութ էր, և անձամբ ես չեմ բացառում բեմականացում ինչ որ նպատակով։
Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա։
Հավելեմ, որ ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել, տպավորություն է, որ մարդակերների հասարակություն է…
Իհարկե, ճանաչելով թշնամուն, ակնհայտ է, որ սա ևս մեկ բեմադրություն է, բայց այստեղ կարևորն այլ է` ներքևում դրված են սքրիններ, թե ազերիներն հայերի հետ բարեկամությունն ինչպես են պատկերացնում։
Այ սրանք քպ-ականների եղբայրներն են, սրանց հետ գնացեք ապրեք, թե կարող եք…
Արա Պողոսյան, քաղաքագետ





