«Առավոտը» գրում է․
«Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8․00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Արթիկի քաղաքային զբոսայգու մեջ գտնվող վետերանների շենքում։ Շենքը համայնքապատկան է, սենյակներից մեկը հատկացված է վետերաններին, կողքի երկու սենյակները՝ Արթիկի երիտասարդական խորհրդին։ Մենք եղանք դեպքի վայրում՝ ներս մտնելով վետերանների սենյակ։ Ոտք դնել գրեթե անհնար էր, սենյակը խարխափում էր մթան մեջ, հատակին ջուր էր։ Այդուհանդերձ մեր ֆոտոխցիկը ֆիքսեց, որ այրվել էին աթոռներ, հատակին լուսանկարներ ու գրություններ էին հայտնվել։ Թե ինչի՞ց է բռնկվել հրդեհը, փորձաքննություն է նշանակված։ Տեղում մեծ թվով մարդիկ էինք հավաքված։ Վետերանների միության նախագահը, ցավոք, վերջերս էր մահացել, իսկ անդամները խուսափում էին խոսել տեսախցիկի առջև, իրականում նրանք չգիտեին՝ ինչից կարող է բռնկվել հրդեհը»։
Ըստ ականատեսների` այրվել են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին, քառօրյա ու 44- օրյա պատերազմներիի հերոսների նկարները, միության ամբողջ գույքը։





