Դրական արձագանք մեր գրածին
Ինչպես նշել էինք «Ազգ»ի մարտի 3-ի համարում՝ շաբաթներ առաջ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կայքէջում Հովհաննես Այվազովսկին վերադասակարգվել էր որպես ուկրաինացի։ Ուրախ ենք հայտնել, որ կարճ ժամանակում ճշմարտությունը հաղթանակեց, եւ թանգարանի որոշմամբ ծովանկարիչը կայքում այլևս դասակարգվում է որպես «հայ, ծնված Ռուսական կայսրությունում (ներկայիս Ուկրաինա)»։
Ճշմարտությունը միշտ պետք է հաղթանակի։
Ա․Գ․