Կապիտուլյանտների կողմից 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծումը գրեթե նույնն է,եթե Բերիան կամ Եժովը ստեղծեին բռնաճնշումներն ուսումնասիրող հանձնաժողով։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել.
«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու։
Կապիտուլյացիայի գլխավոր պատասխանատուի ու մեղավորի թիմակիցները դեռ մեղավո՞ր են փնտրում։
Մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում,երբ այդ կատուն ձեր ուսերին է»։