«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս պահին շրջանառությունից հանվել է ԱԺ-ում «Իմ քայլը» իշխանական խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված վիճահարույց նախագիծը, որը նախատեսում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20 000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50 000 դրամ:
«Հուսանք՝ սթափ մարդկանց կոչը տեղ է հասել, և նախագիծը այլևս չի վերադառնա օրակարգ:
Չենք մոռանում՝ քաղաքացին տուգանքի մատերյալ չէ»,- գրել է ԲՀԿ պատգամավորը: