Ռազմական փորձագետ, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնել է, որ հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ կրկին փորձել է հարվածներ հասցնել հատկապես Արցախի հարավային և հյուսիսային ուղղություններով:
«Ադրբեջանական կողմն այդ ընթացքում շուրջ 60 զինծառայողի կորուստ է ունեցել, ինչպես նաև ոչնչացվել է հակառակորդի զինտեխնիկա, հետ է շպրտվել: Այս պահին դեռ մարտերը շարունակվում են»,-նշել է նա: