«Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է։ Այս մասին օկուպացված Շուշի տեղափոխված առաջին բնակիչներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այսօր 1990 և 1992 թվականներին օկուպացված Ղազախի հողերը վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոց արձակելու։ Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է։
Այսօր մեր մեկ խնդրանքով Ղազախի չորս գյուղ է վերադարձվում մեզ։ Այդպես էլ շարունակվելու է:
Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
Ե՛վ Հայաստանը, և՛ նրա հետևում կանգնած արտաքին շրջանակները, նրանց սուտ խոստումներ տալով, կփոշմանեն, եթե մեզ հաշվի չառնեն»,-Շուշիում ասել է Ալիևը: