Երեքշաբթի, Հունվարի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Այսօր էլ Ալիեւի ծննդյան օրվա համար ես նվեր մատուցո՞ւմ». Շարմազանովը՝ Փաշինյանին

24/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոստիկաններին ու նրանց ղեկավարներին ասել եմ, որ չի կարելի բիրտ ուժ կիրառել եւ անթույլատրելի է նման պահվածքը, որովհետեւ մարդիկ օրինական ակցիա էին անում եւ գալիս էին հանրապետության հրապարակ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նրանք գալիս էին այստեղ՝ շարունակելու իրենց նստացույցը, ինչի իրավունքն ունեինք։ Որեւէ զգուշացում չի եղել, որ փողոցը բացեն, ընդամենը 1-2 րոպե է Ամիրյան փողոցը փակվել եւ առանց զգուշացնելու նման ուժ են կիրառում։ Կրկնաի անթույլատրելի է, որ ոստիկանությունն է նման բան անում՝ հողատուի հրամանով։ Նրանք պետք է պահպանեն Հայաստանի կայունությունը, անվտանգությունը, հասարակական կարգը, այլ ոչ թե ծառայեն այս հողատուին։ Այսօր իրենց պահվածքը հակաօրինական է եւ անթույլատրելի։ Եթե նրանք ոգեւորվել են նրանից, որ այս պահին քիչ մարդ կա։ Այսինքն` նրանց համար կարեւորը ոչ թե օրենքն է, այլ եթե շատ են լինում, թույլ են տալիս, իսկ եթե շատ չեն լինում, արդեն կարելի է մարդկանց նկատմամբ բիրտ ուժ կիրառե՞լ։ Մեկ է սա գնալու է, եւ նրանք էլ լավ գիտեն։ Եթե նրանց դուրը գալիս է, որ մեր պետության ղեկավարն Ալիեւի առաջ կզած մեկն է, ես ի՞նչ ասեմ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ փողոց փակած քաղաքացիները որեւէ անօրինական բան չեն արել։

Նա նշեց, որ ակցիայի մասնակիցներն ընդամենը փորձ են արել մեկ րոպեով փակել Ամիրյան փողոցը. «Այդ նույն ժամին առանց որեւէ կանխարգելիչ ազդանշանի բիրտ ուժ են կիրառել։ Բոլորս մի երկրի քաղաքացի ենք։ Այստեղ որեւէ մեկն իր անձնականի համար չի եկել, որեւէ մեկն իր կուսակցական շահի համար չի եկել։ Այս երիտասարդները որ փողոց են փակում, որ ակցիա են անում, նաեւ ոստիկանների երեխաների ապագայի համար են անում»։

Անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում Շուռնուխի ու Որոտանի մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ Շարմազանովն ասաց. «Այսօր արդեն Կառավարության նիստին Շուռնուխի ու Որոտանի մասին է խոսում, որ այնտեղ ցավալի զիջումներ կարող են լինել։ Ինչ եկել է՝ ցավալի զիջումներ է անում։ Այսօր էլ Ալիեւի ծննդյան օրվա համար ես նվեր մատուցո՞ւմ»։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոն ստացավ

Հաջորդ գրառումը

ՌԴ Պետդումայի պատգամավորը գնահատել է Ռուսաստանի կազմի մեջ Հայաստանի մտնելու հնարավորությունը

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շտապ. հրատապ հաղորդագրություն. Մասյացոտնի թեմ

20/01/2026
Նորություններ

Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

20/01/2026
Նորություններ

Միջազգային հարաբերություններում գերակշռում է ոչ թե օրենքի, այլ ուժի գերակայությունը. Ալիև

20/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստացի քննարկվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ինտեգրումն ադրբեջանականին. Վահե Դավթյան

20/01/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ Պետդումայի պատգամավորը գնահատել է Ռուսաստանի կազմի մեջ Հայաստանի մտնելու հնարավորությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական