Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է.
Իշխան Սաղաթելյանը երեկ պատասխանեց շատերին անհանգստացնող հարցին՝ «իսկ ինչ է լինելու նիկոլի գնալուց հետո՞»։ Շարժումը առաջարկում է ազգային համերաշխության կառավարություն, որտեղ կլինի երեք պայման՝
1. Չի լինելու մեկ կուսակցության, ուժի, դաշինքի մոնոպոլիա
2. Հավաքվելու են ոլորտի մասնագետներ ու պրոֆեսիոնալներ
3. Այդ կառավարությունը լինելու է անցումային ու ժամանակավոր։
Ստեղծված իրավիճակում սա ամենաօպտիմալ լուծումը կլինի, մինչև կայունանա իրավիճակը ու գնանք ընտրությունների։ Բայց դրան հասնելու համար դեռ պետք է հեռացնել ներկա իշխանությանը։
Իսկ դրա համար այսօր՝ 15.30-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և ներկայացնում նիկոլի հրաժարականի պահանջը, որը արդեն հանրային կոնսենսուսի առարկա է։