Գերմանացի կինոռեժիսոր և իրավապաշտպան Դյունեզ Թեկկալը քննադատության է ենթարկել Ալիևին, Բաքվում, այսպես կոչված, «ռազմական ավարի պուրակի» բացման համար և Ալիևին անվանել է ռազմական հանցագործ։ Դյունեզ Թեկկալն իր նողկանքն է հայտնել հայ զինվորների սաղավարտների ֆոնին քայլող Ալիևի լուսանկարի կապակցությամբ․ «Այսպիսի տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները. Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում կառուցել է սեփական զվարճանքի այգին՝ հայ զինվորների սաղավարտներով և հայկական համազգեստով մոմե տիկնիկներով և տաղավարներով։ Սիրտս խառնում է»,- գրել է Թեկկալը: