Մեծ Բրիտանիան թիրախավորում է ևս չորս երկիր՝ փորձելով կրկնօրինակաբար իրականացնել ռուանդացիների արտաքսման սխեման ամբողջ աշխարհում. հաղորդում են արտահոսած փաստաթղթերը. հայտնում է DailyMail-ը։
DailyMail-ը «Ռիշի Սունակը մտադիր է միգրանտներին Հայաստան, Կոտ դ’Իվուարի Ափ, Կոստա Ռիկա և Բոտսվանա արտաքսելու գործարքներ իրականացվել՝ Ռուանդայի սխեման կրկնօրինակելու նպատակով» վերնագրով այսօր հրապարակում է արել, որում ասվում է. «Հայաստանը, Կոտ դ’Իվուարը, Կոստա Ռիկան և Բոտսվանան բանակցություններ են վարել Միացյալ Թագավորության կառավարության հետ, որը ներկայացվում է որպես «երրորդ երկրի ապաստանի հարցով գործարք»՝ ըստ The Times-ի»:
Հաղորդվում է, որ բոլոր չորս երկրների հետ բանակցություններում դեռ առաջընթաց չկա։ Վերոնշյալ երկրները ռուանդացի միգրանտներին պոտենցիալ կերպով ընդունող երկրների երկար ցանկում առաջինն են նշված։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը նաև դիտարկել է Հարավային Ամերիկայի պետությունները՝ ներառյալ Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Էկվադորը, սակայն մտավախություն կա, որ նրանց կառավարությունները կարող են ավելի քիչ հետաքրքրություն ոդրսևորել համաձայնագրի ստորագրման հարցում:
«Պահուստային ցուցակում» ընդգրկվածների թվում են Կաբո Վերդեն, Սենեգալը, Տանզանիան և Սիերա Լեոնեն, ինչը նշանակում է, որ նրանց կարելի է ներքաշել, եթե այլ՝ ավելի բարենպաստ թիրախների հետ բանակցությունները հաջողության չհասնեն. գրում է DailyMail-ը։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որ ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։
Իսկ ի՞նչ հիմքով են DailyMail-ն ու The Times-ը գրել բանակցությունների մասին։
Ենթադրվում է, որ նման գործարք, բանակցություն եղել է, պարզապես այն չպետք է հրապարակվեր։
Տեղի է ունեցղել ինֆորմացիայի ոչ ցանկալի արտահոսք։