Ես ակամա հայտնվել եմ ծավալվող որոշ իրադարձությունների առանցքում և կուզեի դրա շրջանակներում տեղ գտնող մեկնաբանություններին, տեղեկություններին պարզաբանումներ ներկայացնել, այսօրլրագրողների հետ զրույցում ասաց Արշակ սրբազանը։
«2018 թվականից սկսյալ՝ ես խիստ որոշակի վերապահումներ ունեցել են քաղաքական գործընթացների վերաբերյալ Հայաստանում։ Իմ վերապահումները հանրայնորեն չեմ արտահայտել՝ հաշվի առնելով ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը իշխանությանը՝ համարելով, որ միգուցե ես եմ սխալվել։
Դժբախտաբար, ես այս դեպքում չեմ սխալվել։ Այն անձը, որ առաջնորդում էր քաղաքական պրոցեսները Հայաստանում, որևէ վստահություն չէր ներշնչում ինձ։ Նրա կենսագրության պարզ վերլուծությունը ինձ հուշում էր, որ որևէ դրական տեղաշարժ, որևէ լուսավոր հեռանկար հնարավոր չէ ակնկալել այս մարդու առաջնորդած շարժումից։
Սա մի մարդ է, որն իր ողջ կենսագրության ընթացքում առաջնորդվել է շանտաժով, վիրավորական, զրպարտչական գործելաոճով։
2020-ին մենք կորցրեցինք Արցախը, կորցրեցինք ազգային համերաշխությունը, կեղծ պատճառաբանություններով բազմաթիվ անձինք ձերբակալվեցին, պառակտվեց հասարակությունը։
Այդ պայմաններում ես անբարոյական եմ համարել որևէ ձևով իմ դիրքորոշումը չարտահայտել։ Ես դա արտահայտել եմ և այսօր էլ այդ դիրքորոշման վրա եմ։ Այդ անձը, այդ իշխանությունը չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանանա՝ անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական ու քաղաքական գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարության շարունակությունը»,–ասաց հոգևորականը։
Արշակ սրբազանը նշեց, որ իր՝ դիրքորոշումներ հայտնելուց հետո իրեն հրավիրել են ԱԱԾ, , զրուցել են իր հետ։
«Իհարկե, ակնարկներ եղել են որոշ գործողություններ իրականացնելու, բայց որոշապես հասկանալի է դարձել, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի, ահաբեկչության ներշնչմամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից։
Որևէ տեղեկատվական տեռոր ու սպառնալիք չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որն ավելրի մեծ մեղք է, քան այն, ինչը ես երբևէ կարող էի արած լինել։
Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բայց այն վերագրումները, որ վերագրում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի, իմ կենսագրության, իմ արածների հետ։
Իհարկե, այդ տեսագրությունները կեղծիք են և սուտ են։ Ես չգիտեմ ավելի մեծ մեղք, որ գործված սայթաքումների դիմաց գործես նոր մեղքեր»,– հայտարարեց նա։





