Առաջիկայում Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում կկառուցվի քրեակատարողական հիմնարկ. նախագծային աշխատանքներն արդեն սկսված են:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Քանի որ պատերազմից հետո Շուշին, որտեղ գործում էր Արցախի միակ քրեակատարողական հիմնարկը, մնացել է թշնամու վերահսկողության տակ, ուստի նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու անհրաժեշտություն ունենք: Այգեստանում բանտարկյալների համար կստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները», — նշել է Հ. Թադևոսյանը: