Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո հնդիկ քաղաքական գործիչներից մեկը մտահոգություն է հայտնել երկրի հարավում գտնվող նավահանգստային Չեննայ քաղաքում պահվող ավելի քան 740 տոննա պայթուցիկ քիմիական նյութի առնչությամբ:
«Նման պայթյունի վտանգ կա ամոնիումի նիտրատի պատճառով նաև Չեննայի պահեստում», ասում է Ս. Ռամադոսը: «Այս զինամթերքը Լիբանանում տեղի ունեցած ամենամեծ պայթյունի պատճառն է։ Դա կանխելու համար Չեննայի պահեստում ամոնիումի նիտրատը պետք է ապահով կերպով տնօրինվի և օգտագործվի այլ նպատակների համար, օրինակ՝ որպես պարարտանյութ», գրել է նա իր թվիթերյան էջում: Նա հավելել է, որ քիմիական նյութը պահեստում է գտնվում ավելի քան հինգ տարի: