Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո Ալիևի՝ հայ գերիների վերաբերյալ հայտարարությունները շատ ավելի հարցեր առաջացրեցին. Աբրահամյան

16/02/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասարակական-քաղաքական շրջանակներում որոշակի լավատեսություն կար, սակայն ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի՝ Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հայտարարությունները շատ ավելի հարցեր առաջացրեցին։ Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ալիևի այն հայտարարությունը, թե այդ թեմայով անդրադարձ եղել է, և Ադրբեջանը ներկայացրել է իր դիրքորոշումը, երկու բանի մասին կարող է խոսել. կա՛մ այս թեման չի եղել լուրջ քննարկումների առարկա, և ԱՄՆ փոխնախագահն ուղղակի զուտ ֆորմալ առումով թեման բարձրաձայնել է՝ հաշվի առնելով  Հայաստանում  առկա տրամադրությունները, կամ էլ  կա կամ եղել է որոշակի պայմանավորվածություն տարբեր պաշտոնյաների միջև, որպեսզի այդ թեման խնամքով շրջանցվի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Ալիևի հայտարարությունները որոշակի առումով  զարմանալի էին։

«Զարմանալի էին  այն տեսանկյունից, որ Ադրբեջանի ղեկավարն,  ըստ էության, ցույց տվեց, որ այդ թեման առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետև հենց այնպես  շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյանի հետ հարաբերությունների  ֆոնին՝ որպես այդպիսն չի կարող լինել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ սա ևս մեկ արձանագրում էր այն բանի, որ Հայաստանի իշխանությունների համար սա առաջնային-օրակարգային հարց չի եղել, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում իրենից որևէ  հրատապություն ներկայացնող թեմա չի եղել, դրա վրա կենտրոնացում չի եղել։

«Ըստ էության՝ սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր համար կարևոր հարցերը բերում, դրանց վերաբերյալ լուծումներ է ստանում,  իսկ ինչ վերաբերում է Հայաստանի համար կարևորություն ներկայացնող դրույթներին, դրանց մասով բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Վերջում պատգամավորն ընդգծեց՝ շարունակում  է օդից կախված է մնալ ոչ միայն հայ գերիների հարցը, այլ նաև ադրբեջանական զորքերի մխրճվածությունը ՀՀ ինքնիշխան տարածքներում։

«Հավաստիացումները, որ այս թեման քննարկվում է դելիմիտացիա-դեմարկացիայի շրջանակներում, նույնիսկ իշխանությունն է խոսում, որ թեման կարճ հանգուցալուծում չունի։ Սա չի կարող կարճաժամկետ կտրվածքուկմ բերել իրերի փոփոխության։ Իրողությունն այնքան էլ ցույց չի տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է դուրս գալ իր կողմից օկուպացված տարածքներից»,- ամփոփեց Աբրահամյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տերունական այս հրավերին ընդառաջումն է, որ պահքը աղոթական իր խորհրդով զորացնում ու մաքրագործում է հոգին. Ամենայն հայոց կաթողիկոս

Հաջորդ գրառումը

ՊՆ-ն քարոզարարշավի շրջանակում հակառակորդին հասանելի է դարձրել սպառազինության ինժեներական կառույցների վերաբերյալ տեղեկատվությունը. Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարկո Ռուբիոն կնոջ հետ ժամանել է Երևան

26/05/2026
Նորություններ

«Արմեն Դուլյան» առաջին մրցանակին արժանացել է Արամ Աբրահամյանը

26/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026
Հաջորդ գրառումը

ՊՆ-ն քարոզարարշավի շրջանակում հակառակորդին հասանելի է դարձրել սպառազինության ինժեներական կառույցների վերաբերյալ տեղեկատվությունը. Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական