ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին։ Այսկերպ Փաշինյանը հերքեց այն տեղեկությունները, թե ՀՀ իշխանությունները գերիների վերադարձի՝ ԱՄՆ-ի առաջարկությունը մերժել են, քանի որ ՀՀ ղեկավարությունը չի ցանկանում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա, որովհետև դրանում վտանգ է տեսնում։
«Արձանագրվել է, որ նախագահ Թրամփը հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին, և ես ներկայացրել եմ, թե երկկողմ մակարդակում ինչ ենք անում՝ այդ խնդրի հետ կապված։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ այդ հարցը շարունակել պահել ուշադրության կենտրոնում»,-նշեց Փաշինյանը։





