ԱՄՆ-ն վիզայի պատժամիջոցներ է սահմանել Չեչնիայի Հանրապետության ղեկավարի նկատմամբ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ:
«Այսօր Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ կազմում գտնվող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի նկատմամբ», ասվում է փաստաթղթում: Սահմանափակումները կիրառվում են համաձայն ամերիկյան օրենսդրության, որը Միացյալ Նահանգներ մուտք գործելու արգելք է նախատեսում այն օտարերկրացիների համար, ովքեր, ամերիկյան իշխանությունների կարծիքով, ներգրավված են կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
«Պատժամիջոցները կիրառվում են Չեչնիայի Հանրապետությունում մարդու իրավունքների լուրջ խախտումներին Քադիրովի ներգրավման պատճառով», ասում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Բացի դրանից, սահմանափակումները տարածվում են նաև Ռամզան Քադիրովի կնոջ և դուստրերի վրա, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: