ԱՄՆ-ն պահանջել է փակել Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հուլիսի 21-ին ԱՄՆ-ն կտրուկ պահանջեց, որ Չինաստանը փակի Հյուսթոնում ՉԺՀ գլխավոր հյուպատոսությունը: ԱՄՆ-ի այդ միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում է միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների գլխավոր սկզբունքները, ինչպես նաև Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հյուպատոսական համաձայնագիրը։ Չինաստանը խստորեն դատապարտում է այդ վիրավորական և չարդարացված քայլը որը կխաթարի ՉԺՀ-ԱՄՆ հարաբերությունները: Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում անհապաղ հետ կանչել իր սխալ պահանջը, հակառակ դեպքում Չինաստանը կձեռնարկի իրավական և անհրաժեշտ միջոցներ», ասել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակը: