ԱՄՆ-ը նոր հարված է հասցրել Եմենին և ոչնչացրել երկու բալիստիկ հրթիռ հուսիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում. հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան ուժերը ինքնապաշտպանության նպատակով խոցել և ոչնչացրել են հրթիռները։
«Հունվարի 24-ին, մոտավորապես ժամը 02:30-ին՝ Սանայի ժամանակով, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հարձակվել է հուսիների երկու հականավային հրթիռների վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միացյալ Նահանգները որոշել է, որ դա անմիջական վտանգ է ներկայացնում առևտրային նավերի համար։