ԱՄՆ-ն ակնկալում է, որ Թուրքիան գործի չի դնի ռուսական С-400 համակարգերը, հակառակ դեպքում նրան կսպասեն անվտանգության ոլորտում լուրջ հետևանքներ: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթեգուսը: «Միացյալ Նահանգները հույս ունի, որ С-400 համակարգը շահագործման չի հանձնվի», դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Օրթեգուսը շեշտել է, որ ԱՄՆ-ն կդատապարտի Թուրքիայում С-400-ով զորավարժանքները, եթե հաստատվի դրանց իրականացման մասին տեղեկությունը: Նա բացատրել է, որ այդ փորձարկումները «անհամատեղելի են ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի պարտավորությունների հետ»: