Պենտագոնը նախազգուշացրել է, որ առանց Ուկրաինայի համար լրացուցիչ ֆինանսավորման ԱՄՆ Կոնգրեսի հավանության՝ իր հնարավորությունները կսպառվեն դեկտեմբերի 30-ին. ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Մայքլ Մակքորդին հղում անելով՝ հայտնում է Bloomberg գործակալությունը։
Դեկտեմբերի 15-ին պաշտոնյան Մակքորդն օրենսդիրներին տեղեկացրել է, որ վերջին 1,07 մլրդ դոլարը կծախսվի նոր սպառազինությունների ձեռքբերման համար՝ ԱՄՆ զինանոցի համալրման նպատակով։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին դեկտեմբերի 18-ի ճեպազրույցում հաստատել է, որ Միացյալ Նահանգները դեկտեմբերին եւս մեկ փաթեթ կուղարկի Կիեւ, ինչից հետո միջոցները կսպառվեն։