Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան մեզ թվում է․ վաղուց էր ավելի լուրջ․ նախկին իմքայլական

29/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ նախկին պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանն առ այն, որ գաղափար ունեն բուհերի շենքերը վաճառելու և այդ գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու: Ջուլֆալակյանը նշում է՝ այդ կործանարար միտքը Փաշինյանը հայտնել է դեռ 2020-ի ամռանը և ամեն ինչ ավելի լուրջ է, քան մեզ թվում է: Ջուլֆալակյանի գրառումը՝ ստորև

«ԵՊՀ-ն իմ Ալմա մատերն է, ես համալսարանական եմ և ստացածս կրթության համար մեծապես պարտական եմ և շնորհակալ մայր ԲՈւՀ-ին: Այն համահայկական արժեք է։ Հատուկ արժեքներ չունեցողների համար կրկնեմ՝

ԵՊՀ-ն համահայկական արժեք է:

2020թ ամռանը՝ վարչապետ-ԻՔ խմբակցության հանդիպումներից մեկի ժամանակ, բազմաթիվ հարցեր հնչեցին։ Դրանցից մի քանիսը կոնկրետ ինձ համար շատ կարևոր էին և կախված պատասխաններից՝ որոշելու էի հետագա քայլերս։ Չեմ անդրադառնա բոլոր դետալներին, բայց մեկի մասին ստիպված եմ այսօր խոսել, քանզի պարզվեց, այդ օրը հնչեցրած վարչապետի անլուրջ թվացող միտքը սկսում է հետզհետե «միս և արյուն ստանալ»՝ ինչպես և շատ այլ առաջին հայացքից թյուրիմացություն թվացող մտքեր։ Ուստի պետք է հիմիկվանից սկսենք լրջագույն պայքար՝ դրա դեմն առնելու համար։

Հուսամ շատերը դեռ հիշում են տխրահռչակ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկին, ով հիմա գործող վարչապետի գլխավոր խորհրդականն է։ Հանրությունը շատ հիմնավոր պատճառներով պահանջում էր նրա հրաժարականը։

Քաղաքական թիմում ևս նրա աշխատանքից դժգոհողներ կային (ինքս գլխավոր քննադատներից մեկն էի…)։

Հարց տրվեց վարչապետին, թե ինչպե՞ս է գնահատում շուրջ 1,5 տարի անց ԿԳՄՍ նորաստեղծ նախարարության կառուցվածքը, արդարացնու՞մ է ակնկալիքները,արդյունավե՞տ է արդյոք գործում նախարարը…

Պատասխանն ուղղակի ապշեցնող էր և վստահ եմ՝ շատերի համար անսպասելի։ Հայտնի անձը, իրեն հարիր ոճով, միանգամից սկսեց անորակ մանիպուլյացիաները (դրանք հիմնականում աշխատում են միջինից ցածր ինտելեկտ կամ անձնական շահ ունեցող մարդկանց վրա…), որոնց կուլմինացիան հետևյալն էր.

– Ես կարծում եմ, որ քանի համալսարանական շենքերը գտնվում եմ Երևանում, կրթությունն ու գիտությունը ուղղակի չեն կարող զարգանալ։ Դրանք պետք է քաղաքից դուրս տեղափոխել…(շարունակությունն արդեն այսօր հանրայնացրել է «փայլուն» մտքի հեղինակը)։

Կողքիս նստած պատգամավորները վստահ եմ, կհիշեն զարմանքս (մեղմ ասած…)։ Իհարկե, շոկային էր, բայց գոնե ինձ թվաց, որ դա ասվեց՝ զուտ հարցի պատասխանից խուսափելու համար…

Այսօր փաստորեն տվյալ անձը հաստատում է իր այդ կործանարար միտքը։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան մեզ թվում է։ Վաղուց էր ավելի լուրջ:

Մարդն իր քմահաճույքներով է ղեկավարում պետությունը և որ ամենավտանգավորն է՝ ազգակործան ձևով ։

Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես են հանրության լայն շերտեր լուռ հետևում այդ կործանմանը։

հ.գ. այդ նույն քննարկման ժամանակ նաև պարզվեց, որ Լոնդոնը բավական տգեղ քաղաք է… Դե պատկերացրեք, թե ու՞մ հետ գործ ունենք և ի՞նչ է սպասվում Երևանին…

հ.գ.գ. այդ օրը վերջնական համոզվեցի, որ նրա հետ խոսել ԿԳՄՍ խնդիրներից ուղղակի անիմաստ է և մնում է միայն հեռանալ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարությունը 35 մլն ԱՄՆ դոլար վարկից 3 մլն-ը ծախսել է այլ նպատակի համար ու հիմա ստիպված նոր վարկ է վերցրել. 168.am

Հաջորդ գրառումը

Մեր 18 տարեկան տղաների աչքերը հիմնականում բաց էին, նրանք շատ էին ուզում ապրել. Հրայր սարկավագը ռումբերի պայթյունների տակ փակել է տղաների աչքերը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանի կողմից կեղծ պատմական թեզերի առաջ քաշումը պետք է արժանանա միջազգային գնահատականի

19/06/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 19.06.2025

19/06/2025
Նորություններ

Գործ սարքելու նուրբ արվեստը. Կարապետ Պողոսյան

19/06/2025
Նորություններ

Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ. Էդմոն Մարուքյան

19/06/2025
Հաջորդ գրառումը

Մեր 18 տարեկան տղաների աչքերը հիմնականում բաց էին, նրանք շատ էին ուզում ապրել. Հրայր սարկավագը ռումբերի պայթյունների տակ փակել է տղաների աչքերը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանի կողմից կեղծ պատմական թեզերի առաջ քաշումը պետք է արժանանա միջազգային գնահատականի

19/06/2025

Ժողովուրդների իրավունքներից է խոսում մի պետություն, որն անգամ հայ ժողովրդին իր բնիկ երկրից բռնի տեղահանելուց հետո պղծում է քրիստոնեական արժեքները,...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 19.06.2025

19/06/2025

Գործ սարքելու նուրբ արվեստը. Կարապետ Պողոսյան

19/06/2025

Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ. Էդմոն Մարուքյան

19/06/2025

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իշխանական ապօրինությունների վերաբերյալ. «Մայր Հայաստանի» հայտարարությունը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական