Ամենայն Հայոց Կաթողիկոսն՝ այսօր՝ մարտի 8–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցին:
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, գնահատել է այդ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի համար, որոնք ուղղված են հատկապես պատերազմից տուժած ընտանիքներին:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության եւ Մայր Աթոռի միջեւ առկա ջերմ հարաբերություններին եւ բազմամյա համագործակցությանը՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերվող զորակցության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանն ու շարունակվող ագրեսիային, ինչի վկայությունն է Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաեւ օրերս ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա, որի հետեւանքով երեք ոստիկան է զոհվել, մեկն էլ՝ վիրավորվել։
Այդ առնչությամբ Նորին Սրբությունը կարեւորել է միջազգային հանրության ջանքերն ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանն ու մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը։
«Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը խոսելով կազմակերպության մարդասիրական առաքելության մասին, ընդգծել է, որ որ մշտապես զորակից է կարիքավորներին ու Եկեղեցուն եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ: