Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՀԱԶԱՆԳ. Ապազգայինների ձեռքը հասավ ապագայի հայությանը

31/07/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու, նրան «անբաղձալի անձ» հայտարարելու արարքը, խոստովանեմ, իմ վրա այնքան չազդեց, որքան Հոլանդիայից Սյունե Աբրահամյանի առաջ Մայր հայրենիքի դռները փակելու, «Զվարթնոցից» նրան հետ ուղարկելու ճաքած ուղեղի կամ ուղեղների որոշումը։ Ոչ թե նրա համար, որ Մուրադը, համենայնդեպս, որպես քաղաքական գործիչ կարող է Ֆրանսիայում Նիկոլի իշխանությանը ոչ դուրեկան ինչ-որ քայլ կամ արտահայտություն կատարած լինել, այլ այն պատճառով, որ Սյունեն երիտասարդ հայ է, 4-րդ կամ 5-րդ սերնդի հայ աղջիկ, հայաչվի ու 5-րդ կամ 6-րդ սերնդի հայի ապագա մայր։ Դա մեր ազգի շարունակությունն է, դաշնակ լինի, հնչակ թե ռամկավար։ Լինելիության ու շարունակելիության իմաստով ի՞նչ նշանակություն ունի, թե նա ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդա՞մ է, ՌԱԿ Արմենական շարժմա՞ն, թե՞ ՍԴՀԿ նորսերնդական, կամ՝ ՀԲԸՄ-ական։ Նա հա՛յ է, որի մուտքը հայոց հայրենիք՝ փակվում է։

Պատկերացնո՞ւմ եք, թե Փարիզում, Լոնդոնում, Աթենքում, Բեյրութում, Բունեոս Այրեսում կամ Կալիֆոռնիայում ու Մոնրեալում Սյունե Աբրահամյանի՝ Հայաստանում persona non grata համարվելու մասին իր տարեկից եւ ազգակից երիտասարդուհին կամ երիտասարդը, որ պատկանում է եւ անդամ է այս կամ այն հայկական կազմակերպության, եւ կամ, ընդհանրապես կապ չունի արդեն հայկական որեւէ կազմակերպության հետ, ի՞նչ է մտածելու եւ, ավելի վատ, ի՞նչ է զգալու իր ծնողների մասին, որոնք փոքրուց նրա գլուխը լցրել են, որ հայը ունի հայրենիք, որ բոլոր հայերս մի օր գնալու ենք այնտեղ։

Ես ոչինչ չունեմ Սյունեի խոսքերին ավելացնելու. նա ասաց ամեն ինչ, որ կարելի էր, որ պետք է ասեր. հայը տեղ չունի Հայաստանում, Հայաստանում տեղ ունեն թուրք գորշ գայլերը, որոնք կարող են ձեռ առնել, անարգել միլիոնավոր զոհերի հիշատակը եւ մնալ անպատիժ…

Ապազգային բառն այստեղ մեղմ է, նույնիսկ՝ անհարիր։ Քանզի մենք գործ ունենք մի պետության հետ, որն արժանի է կոչվելու «Հայաստանի հակահայ հանրապետություն»։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի ՊՆ-ն հրահանգել է զորքերը բերել մարտական պատրաստականության

Հաջորդ գրառումը

Պաշտոնական տվյալներով այսօր 10 անգամ ավելի թուրքական ապրանք են գնում Հայաստանում, քան անցյալ տարի․ Թաթուլ Մանասերյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

27/11/2025
Նորություններ

Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը․ Արամ Վարդևանյան

27/11/2025
Նորություններ

Ողջունում եմ այդ հայտարարությունը. Փաշինյանը՝ եպիսկոպոսների հայտարարության մասին

27/11/2025
Նորություններ

Հիմնավոր համոզմունք կա՝ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել․ Արշակ Սրբազանի փաստաբանը՝ մամուլում տարածված գրության լուսապատճենի մասին

27/11/2025
Հաջորդ գրառումը

Պաշտոնական տվյալներով այսօր 10 անգամ ավելի թուրքական ապրանք են գնում Հայաստանում, քան անցյալ տարի․ Թաթուլ Մանասերյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական